Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա կապակցությամբ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.«Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:
Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ
2019.08.21 16:51


Twitter
Вконтакте
Одноклассники
