1308 դիտում
11:51 21-08-2019
Սպիտակ տունը չեղարկել է Թրամփի այցը Դանիա
Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցը Դանիա, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 2-3-ը: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
Սպիտակ տան ներկայացուցիչը ևս հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը:
Ավելի վաղ Դ. Թրամփը հայտարարել էր, որ այցը հետաձգում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:
«Դանիան շատ առանձնահատուկ երկիր է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չէ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ 2 շաբաթ հետո պլանավորված մեր հանդիպումն այլ ժամանակ»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր էջում։
Նմանատիպ նյութեր
2698 դիտում
12:04 29-09-2019
Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը
6871 դիտում
23:00 11-11-2016
Ինչպես են ամերիկացիները պատկերացնում Սպիտակ տունը՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք. ՖՈՏՈՇԱՐՔ
2627 դիտում
13:44 01-03-2017
Սպիտակ Տունը չի հաստատել Պուտինի ու Թրամփի հանդիպման պայմանավորվածության մասին տեղեկությունը. WSJ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել