211652_close_icon
views-count3197 դիտում article-date 23:40 20-08-2019

Ապամոնտաժված խողովակները տեղափոխել էր իր բակ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 19-ին բաժին են հրավիրել Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 80-ամյա մի տղամարդու: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտին «Մափլար» կոչվող հանդամասից՝ հողի տակից ապամոնտաժելու միջոցով, գողացել է երեք մետր երկարությամբ 30 սմ տրամագծով ջրատար ութ խողովակ, որոնք տեղափոխել է իր տան բակ: Համայնքին պատճառվել է 70 հազար դրամի վնաս: Նշանակվել է ապրանքագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր