211652_close_icon
views-count1635 դիտում article-date 17:18 20-08-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարան ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատարյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։ Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։ Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր