1274 դիտում
17:30 21-11-2018
Քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է համագործակցության համար՝ այն հույսով, որ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական։
ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է քաղաքի հետ սերտ համագործակցության առկայությունը: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԶԾ և Երևանի միջև համագործակցությունը տեսանելի է բառի բուն իմաստով՝ Ծրագրի աջակցությամբ Երևանի մի քանի փողոցներում ներդրվել են լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է խնայել 60% ավելի էներգիա և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։
Բացի այդ, ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել՝ Երևանի մի շարք հանրային և բնակելի շենքերում էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի օգտագործմամբ Երևանի ենթակայության հանրային շենքերում համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր:
Մոտ օրերս կբացվի այդ ծրագրով վերանորոգված Էրեբունի վարչական շրջանի հ.3 մանկապատանեկան կենտրոնը, որի էներգաարդյունավետությունը կավելանա 50%-ով:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
19:48 10-11-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1068 դիտում
10:50 10-07-2019
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին