211652_close_icon
views-count5985 դիտում article-date 17:16 19-08-2019

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախօրեին Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր: Ընկերության դահլիճում երկու նոր պրոդուկտների՝ խաղային ոլորտում ձայնային օգնական Հուրիի եւ 3-րդ աչքի՝ AJNA-ի, ներկայացումն էր: Հուրին աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց: Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել նրա անունը՝ այն Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել՝ նրա հայկական ծագում ունենալը: AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է, որն, օրինակ սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, ինչը մարդկային աչքն ի զորու չէ: Պրոդուկտի անունը հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է 3-րդ աչք, ինչն էլ համապատասխանում է հենց իր գորածռույթներին: «Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում մարտահրավերներից, կարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը: Երկու պրոդուկտների ներկայացումն ավարտվեց տոնական խնջույքով հենց ընկերության տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր