«Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է
Հաշվի առնելով «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հանգամանքը, ինչպես նաև մասնակից երկու ակումբների միջև ձեռքբերված համաձայնությունը՝ Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Օգոստոսի 25-ի փոխարեն այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: