4254 դիտում
12:16 19-08-2019
Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀ զինված ուժերի նոր ձեռքբերման մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2560603363978112]էջում[/url] գրառում է կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը:
Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։
Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,-գրել է նա:
Ավելի վաղ նույն խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ մասնավորապես նշելով. «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։
Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւս հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։
«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում»,- նշել է նա ու հավելել, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար եղել է անսպասելի:
Նմանատիպ նյութեր
36869 դիտում
23:17 14-09-2018
Չինարին գնդակոծվել է, ադրբեջանական կրակին պատասխան է տրվել. Aravot.am
12444 դիտում
16:07 23-07-2017
Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ tert.am
Այս բաժնից
454 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
472 դիտում
19:03 03-05-2024
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը