211652_close_icon
views-count12447 դիտում article-date 16:07 23-07-2017

Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ tert.am

Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին՝ գյուղին հասցնելով 11-12 մլն դրամի վնաս: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/07/23/chinaru/2439182]tert.am[/url]-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել է և՛ հենակետերը, և՛ գյուղը: Իսկ հուլիսի 21-ին կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ: «Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի և բնակելի տների տանիքները, պատերը: Հակառակորդի արածից անասնագոմում կրակ է բռնկվել, ամբողջ խոտի դեզը այրվել է»,- նշեց գյուղապետը: Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել՝ մոտ 11-12 մլն դրամի: Սաղոյանը նաև հայտնեց, որ երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակողներ չեն եղել: Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր