211652_close_icon
views-count1036 դիտում article-date 09:40 19-08-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 102 հա տարածք

Օգոստոսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 1.5 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 5000 քմ, Այնթապ գյուղում՝ 1 հա, Նոր Խարբերդ գյուղում՝ մոտ 200 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 8 հա հնձած ցորենի արտ, 200 քմ, 2000 քմ, 32 հա, 300 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 3 հա, Վանանդ-Խոդալուր ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 4000 քմ, 800 քմ, 2000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 5 հա, Առինջ գյուղում՝ 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ 1500 քմ, Արգել գյուղում՝ 1000 քմ, Զովք գյուղում՝ մոտ 7 հա, Ողջաբերդ գյուղում՝ մոտ 40 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 300 քմ, Իջևան քաղաքում՝ 2 հա, Նորաշեն գյուղում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր