211652_close_icon
views-count1553 դիտում article-date 21:51 18-08-2019

Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը (67 կգ) դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող առաջնության եզրափակչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 3-6 հաշվով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/18/wrestling/1007572]Armsport.am[/url]-ը: Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կրիստո Վիդասին։ 1/8 եզրափակչում Շանթը 12-6 հաշվով տուշեով հաղթեց Թունիսը ներկայացնող Լամջեդ Մաֆիին։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8-3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետիցին, իսկ կիսաեզրափակչում 15-5 հաշվով կամային հաղթանակ տոնեց թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր