211652_close_icon
views-count36087 դիտում article-date 21:31 18-08-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QL 832 համարանիշի և Mitsubishi Io մակնիշի 35 CP 179 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ Երևան ՃՈ-ում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ասում էին. «Նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում: Խնդրել ենք թե թաղապետարանին, թե Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում արհեստական անհարթություն տեղադրեն, սակայն ամեն անգամ խոստանում են, ու էդ խոտումը 2 տարի է, ձգվում է: Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները իրենց խոսքը գործը դարձնեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր