211652_close_icon
views-count29325 դիտում article-date 17:11 18-08-2019

Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժ.15:40-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 30-ամյա Վահե Սուլեմանյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 35 PD 322 համարանիշի և 44-ամա Ալբերտ Ռոստոմյանի վարած «Mitsubishi» մակնիշի 577 OC 61 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Mitsubishi» վարորդ Ա. Ռոստոմյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 10-ամյա Դավիթ Ռոստոմյանը և 23-ամյա Էրիկ Ռոստոմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արցախի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր