3340 դիտում
12:00 18-08-2019
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ
Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Պարոն Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ,- գրում է Ա. Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
3724 դիտում
15:56 27-11-2016
Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվա է մեկնել. ծրագրված է հանդիպում Սերգեյ Շոյգուի հետ
Այս բաժնից
2446 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1327 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)