211652_close_icon
views-count17151 դիտում article-date 14:41 17-08-2019

Ավտովթար Երևանում. 60-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. նրան տեղափոխել են հիվանդանոց, ով այնտեղից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վարդանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 GA 948 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչ Ա. Թևոսյանը մեկնել են հիվանդանոց, որտեղ էլ պարզել են, որ վարորդ Ս. Վարդանյանը հիվանդանոցից առանց բժիշկներին տեղյակ պահելու՝ հեռացել է։ Հետաքննիչի հանձնարարականով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հաստնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր