211652_close_icon
views-count77528 դիտում article-date 14:02 17-08-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Քանաքեռավան գյուղի բնակիչը առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել: Ոչխարները ոչ թե անասնագոմում են պահվում, այլ տնից բավական հեռու ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել: Ականատեսներ չկան: Չգիտի նաեւ, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, 130 ոչխար ունի, 5-ը վնասված են, 15-ը հոշոտված : Վերջին երեք տարում այս գյուղում նման դեպք չէր եղել: Ասում է, երեք տարի առաջ են գայլերը ոչխար հոշատել այն էլ ոչ թե գյուղում, այլ սարի տակին: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Հինգ անչափահաս երեխաներին դրանով է պահում: Մուրադն ասում է անասուններին գրավադրված ոսկու դիմաց ստացած գումարով էր գնել: Դեպքի մասին Քանաքեռավանի գյուղապետին է տեղեկացրել: Գյուղապետարանում կարծում են, վայրի շներն են ոչխաներներին հոշոտել: Ասում են, դրանց ոչնչացնելու իրավունք չունեն: Բնակիչները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում խնդրի վրա, խնդրում են, հարցը լուծել, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր