211652_close_icon
views-count3997 դիտում article-date 23:22 16-08-2019

Բուժքույրերի աշխատասենյակում կատարված գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 15-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի բուժքույր և հայտնել, որ պոլիկլինիկայում իր պայուսակից գումար են գողացել, և առաջին դեպքը չէ: Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժքույրերի ընդհանուր աշխատասենյակում դրված պայուսակից փողը գողացել է 22-ամյա մեկ այլ բուժքույր: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր