211652_close_icon
views-count1704 դիտում article-date 23:06 29-08-2014

Սարում կատարված գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գեղարդ գյուղի սարերում գտնվող մի կոոպերատիվի տարածքից և գոմից գողություն է կատարվել: Ոստիկանները պարզել են, որ քանդելով կոոպերատիվին պատկանող անասնագոմը և 2 վագոն-տնակները` գողացել են երկաթյա կոնստրուկցիաներ, փայտեր և գերաններ` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1997 թ. ծնված Կորյուն Հ.-ն, որը բերման է ենթարկվել Գառնիի բաժանմունք և ներկայացվել ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր