75629 դիտում
18:55 16-08-2019
Սկանդալ Արմավիրի մարզպետի շուրջ. արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն խաբել
Արմավիրի մարզպետ Համբարձում Մամբրեի Մաթևոսյանը ծնվել է 18.11.92թ.-ին:
2010 թ.-ի նոյեմբերի 21-ին Հ. Մաթևոսյանը զինծառայության հերթական զորակոչից չարամտորեն խուսափել է և չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, ինչի համար 21.01.2011թ.-ին ՀՀ քր օր-ի 327 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 18103311 քրեական գործը:
Հ. Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նկատի ունենալով, որ չարամտորեն թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
03.02. 2011թ-ին ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից կազմվել է թիվ 18401111 հետախուզական գործը և Հ. Մաթևոսյանի նկատմամբ հայտարարվել է ֆեդերալ հետախուզում:
Հ. Մաթևոսյանը դեռևս 26 տարեկան է, սակայն անհայտ պատճառով այդպես էլ պետության նկատմամբ իր սահմանադրական պարտքը չկատարելով, հայտնվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աթոռին: Իսկ թե ինչու չի անցել զինվորական ծառայության և ինչու է մարզպետարանի կայքում նրա պաշտոնական էջում նշված, որ զինապարտ չէ, թող պատկան մարմինները պարզեն:
Վերջիններս թող պարզեն նաև այն հանգամանքը, թե ինչպես է ստացվել, որ համապատասխան տեղեկատվական կենտրոնում բացակայում է Հ. Մաթևոսյանի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է լուրի վերաբերյալ ներկայացնելու Արմավիրի մարզպետի և պատկան մարմինների պարզաբանումը:
[b]Քիչ առաջ Արմավիրի մարզպետարանից խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ստացել, որը ներկայացնում ենք ստորև. [/b]
Հերքում՝ «Սկանդալ Արմավիրի մարզպետի շուրջ. արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն խաբել» [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքում տպագրված հոդվածի առնչությամբ.
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքում «Սկանդալ Արմավիրի մարզպետի շուրջ. արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն խաբել» հոդված է տպագրվել, որի առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ այն հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր կյանքի և գործունեության ընթացքում իրավապահ համակարգի հետ կապված խնդիրներ երբևէ չի ունեցել։
Իսկ Համբարձում Մաթևոսյանի կենսագրությանը ծանոթանալով՝ կարող եք տեղեկանալ, որ 2009-2012 թթ. նա սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը: 2012 -2015 թթ. էլ սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:
Խնդրում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով և 2-րդ կետով սահմանված ժամկետում, նույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների պահպանմամբ հրապարակել համապատասխան հերքումը լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում:
[img]https://st0.shamshyan.com/editor/0956992001565971543591714.jpeg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+