211652_close_icon
views-count37133 դիտում article-date 18:36 16-08-2019

«Կարող է՝ թուրքերը շուն են վարակում, գցում». Սահմանամերձ Աչաջուր գյուղում կասկածում են՝ տնտեսական պատերազմ է հակառակորդը կիրառում. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/08/16/1060816/?fbclid=IwAR02-jaaCHskn3AoVBd0NamUyjXNH8JgLktB_S-QQXO-rPvpzjceBbzvCqg]Aravot.am[/url]-ը գրում է. Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի 4573 բնակիչ, մոտ 1200 տնտեսություն: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ եւ անասնապահությամբ: Բնակիչների մոտ 30-40 տոկոսն արտագնա աշխատանքի են մեկնում: Համայնքի հողերի 90 տոկոսը չի մշակվում ոռոգման ջրի պատճառով: Անցյալ տարվանից խոզերի գլխաքանակի անկում կա, դա հաստատեցին նաեւ համայնքապետարանի աշխատակիցները: Աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանի խոսքով՝ «Եկան, տարան, պատճառը չասեցին: Աֆրիկյան ժանտախտ: Այդպես էին կասկածում: Վախում էին բարձրաձայնեին, ում դիմում էինք, պատկան մարմինները, որոնք պիտի հայտնեին»: Թե ինչի՞ց են վախենում, ո՞րն է խնդիրը, որ չեն հաստատում աֆրիկյան ժանտախտի մասին՝ Միրզոյանն ասաց. «Եթե ժանտախտ լինի, պիտի պետությունը փոխհատուցի: Կարանտին է արդեն՝ սահմանները պիտի փակես, չէ՞, էն որ մաքսատանը բաները հագցնում են, անց ես կենում: Ես չեմ հաստատում, որ կա ժանտախտ, բայց ժողովրդի մոտ նման զրույցներ կան: Մի քանի հոգի մոտ 50-60 գլուխ կորցրեցին, մի քանի ֆերմեր փակվեցին արդեն»: Միրզոյանն ասաց, որ սրսկումները նորմալ արվում են, բայց գլխաքանակի անկում էլի նկատվում է. «Սահմանին մոտիկ է, Վրաստանի հետ կարող է կապ ունի, կարող է թուրքերը մի շուն են վարակում, գցում, ի՞նչ իմանաս, տնտեսական պատերազմի մեթոդ են օգտագործում»: Վերջին անկումը եղել է գարնանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/08/16/1060816/?fbclid=IwAR02-jaaCHskn3AoVBd0NamUyjXNH8JgLktB_S-QQXO-rPvpzjceBbzvCqg]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր