211652_close_icon
views-count1317 դիտում article-date 17:55 16-08-2019

Tert.am-ը՝ ամենակայուն զարգացող մեդիա, լավագույն հետաքննող լրատվամիջոցը՝ Hetq.am. կայացավ «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այսօր «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացրեց հայաստանյան մեդիադաշտի վերջին 1 տարվա ուսումնասիրության արդյունքները: Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացված էր 9 անվանակարգ: «Ամենակայուն զարգացող մեդիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Tert.am-ը, ամենպոպուլյար լրատվական կայք՝ News.am-ը, The best Armenian watch dogs (լավագույն հետաքննող լրատվամիջոց) անվանակարգում`Hetq.am-ը: Քաղաքական գործիչներից ամենաքննարկվողը և ամենալուսաբանվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ամենադրական քաղաքական գործիչը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր, իսկ ամենասկանդալայինը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սոցիալական ցանցերում լավագույն «ֆեյք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անկախ Հայաստանին: Ամենաճանաչված ֆոտոլրագրող անվանակարգի մրցանակը Ասատուր Եսայանցինն էր, իսկ տարվա լավագույն լրագրող ճանաչվեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում ամենօրյա մշտադիտարկման է ենթարկվել մոտ 35 լրատվական կայք: «Սեպտեմբերից նորից սկսելու ենք մշտադիտարկումը, այս անգամ պետական մարմիններին ու դրանց լրատվական ծառայությունների աշխատանքն էլ ենք մոնիթորինգ անելու, որի արդյունքները կամփոփվեն 2020 թվականի օգոստոսին»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Նմանատիպ նյութեր