Համագործակցության նոր ձևաչափ․ ՀՀ և ՌԴ օմբուդսմանները քաղաքացիների ընդունելություն են իրականացնում
Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմաններն իրականացնում են մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։
Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ընդունելությանը մասնակցում է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը:
Աշխատանքային այս նոր ձևաչափը հնարավորություն կտա ՌԴ-ում բնակվող և խնդիրների բախվող հայերի բարձրացրած խնդիրներն ավելի օպերատիվ լուծել։
Պաշտոնական հաղորդագրությունը՝ առաջիկայում։