211652_close_icon
views-count9025 դիտում article-date 16:12 16-08-2019

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը փաստացի կասկածի տակ է դրել սեփական երկրի զինված ուժերի կենսունակությունը, հայտնում է minval.az կայքը։ «Ադրբեջան» թերթում հրապարակված նրա հոդվածում վերջինս գովաբանում է սեփական գերատեսչությունը և այնքան տարվում, որ հայ-ադրբեջանական սահմանի երկու հատվածների պահպանության փոխանցումը ՊՍԾ-ին «հաղթանակլի շարունակություն» է անվանում: «Նման կարճ ժամակահատվածում՝ 9 ամսում, կառուցվել և շահագործվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 75 սահմանային կետեր, ինչպես նաև զորամասերի 2 համալիրներ»,ասել է Գուլիևը։ Նրա հայտարարությունից ստացվում է, որ ավելի վաղ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները առաջադրանքը լավ չէին կատարում:

Նմանատիպ նյութեր