«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է Tass-ը՝ վվկայակոչելով ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին:
Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:
«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: