3697 դիտում
10:10 16-08-2019
Աշոտյանի վարորդին չեմ արդարացնում, պիտի դատվի, Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աշոտյանի վարորդին չեմ արդարացնում, պիտի դատվի, բայց կա մի մեծ բայց:
Քանի որ պետական համակարգում վարորդների աշխատավարձը ծիծաղելի աստիճանի ցածր է (մոտ 80 հազար), պաշտոնյաներն կամ ապահովում էին իրենց վարորդներին «լեվիյ» լրացուցիչ եկամուտ, կամ, պարզապես, սեփական գրպանից լրավճար էին տալիս: Այս կերպ Աշոտյանի վարորդը, ըստ մեղադրանքի, 8 տարում լրացուցիչ 8,7 միլիոն դրամ է ստացել (ամսական` ընդամենը 90 հազար դրամ):
Դա միայն Աշոտյանը չի արել, դա շատ շատերն (եթե ոչ բոլորն) են արել: Իսկ ոմանք՝ հիմա էլ շարունակում են անել:
Այս մոտեցմամբ, կարող է մի 100 հոգի նստի զուտ այն բանի համար, որ պետությունից իր աշխատանքի համար նորմալ աշխատավարձը ստացել է «լեվիյ» եղանակով (ոչ մի վարորդ այս սխեմաներով մեծ գումարներ չի ստացել):
Բայց այստեղ մենք գալիս ենք նրան, որ եթե բոլոր, անգամ ամենամանր նախկին կոռուպցիոներներին նստացնենք, ստիպված կլինենք երկրի բանտերի քանակը տասնապատկել:
Այդ իսկ պատճառով անցյալ տարի Նիկոլը ներմուծեց չգրված կանոն. ում ձեռքերին արյուն չկա, կարող է հասցված վնասը ու գողացածը հատուցել ու ազատ լինել (գոնե ֆիզիկապես չնստել) և պետք է նստեն նրանք, ում ձեռքերին արյուն կա:
Աշոտյանի վարորդի պարագայում այս սկզբունքը, հավանաբար, խախտվել է (և ինքը ազատազրկվել է), որ հետո ազատ արձակելու դիմաց Աշոտյանի ու այլ դերակատարների դեմ ցուցմունք տա: Հին ու բարի քննչական հնարք է:
Բայց չի կարելի սկզբունքը խախտել մի դեպքում: Օրենքի առաջ բոլորը հավաասար են: Եվ եթե որոշում ենք բոլոր նախկին մանր կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածներին դատենք, ապա պիտի սկսենք ինտենսիվ բաներ կառուցել (քանի որ այդ դեպքում շաաաաատ մարդ է նստելու):
Հ.Գ. Իսկ Աշոտյանին պետք է պետք է դատվի ոչ թե վարորդին ամսական լրացուցիչ 90 հազար դրամ բյուջեյից «լեվիյ» հատկացնելու, այլ Հայաստանի կրթուայն համակարգը սպանելու, կազմակերպված խորտակելու և ազգին ինտելեկտազրկելու համար»:
Նմանատիպ նյութեր
3042 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
7840 դիտում
22:46 22-10-2018
Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան
Այս բաժնից
403 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
607 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
532 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը