slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
211652_close_icon

ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»

views-count3423 դիտում article-date 10:50 21-06-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողո­վուրդ» օրաթերթը Դանիել Իոաննիսյանից պարզել է ԸՕ-ում կատարված փո­փոխությունների վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր։ [b]Պարոն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի շուրջ ի՞նչ կերպ են քննար­կումներն ընթանալու, երբ կառավարու­թյան կողմից մի աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ԱԺ խմբակցություննե­րի կողմից՝ մեկ այլ։[/b] Ես կարծում եմ, որ իրենք քննարկելու են մեր առաջարկած նախագիծը։ [b]ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ խումբը պատրաստակամ է համա­գործակցել կառավարության աշխա­տանքային խմբի լիազոր ներկայացու­ցիչների հետ։[/b] Իհարկե։ Նախ խորհրդարանն ընդու­նող մարմին է, երկրորդը՝ խորհրդարանը ցանկանում է համագործակցել, և կա­ռավարությունն ուզի, չուզի՝ պետք է հա­մագործակցի։ Բայց պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ան­գամ մեկ տառ գրելուց առաջ մենք քն­նարկումների ենք կանչել բոլոր հիմնա­կան դերակատարներին, քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցություններին։ [b]Սակայն ՀՀԿ-ն այդպես էլ չմասնակ­ցեց այդ քննարկումներին։[/b] Հանրապետականը հրաժարվեց, իսկ մնացած բոլորի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, գաղափարների, մտքերի փոխանակություն։ Եվ ոչ միայն կու­սակցությունների, այլև դիտորդական կազմակերպությունների, ազգային փոք­րամասնությունների ներկայացուցիչնե­րի և այլն։ Եվ եթե Հանրապետականը չէր ուզում քննարկել, ես իրենց զգուշ­ացրել էի, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու էլ կպատրաստվի։ Իրենք, փաստորեն, կողմ են նախագծի՝ միայն խորհրդարանական ձևաչափով քննարկմանը։ Ես, իհարկե, կուզեի նաև ՀՀԿ-ի կարծիքը լսել։ Բայց մենք գրում ենք, և ես հուսով եմ, որ դա լինելու է նախագիծ, որը կունենա հանրության լայն շերտերի սատարում։ Իսկ Հանրա­պետական կուսակցությունը չի ներկա­յացնում հանրության ծանրակշիռ զանգ­վածը։ Իսկ այժմ ԱԺ աշխատանքային խմբի հետ պատրաստ ենք քննարկում­ների, որևէ խնդիր չկա։ [b]Նախագծում ի՞նչ փոփոխություններ են տեղ գտել։[/b] Փոփոխությունները շատ են լինելու։ Նախ տեխնիկական բազմաթիվ փոփո­խություններ են լինելու, որոնք Ընտրա­կան օրենսգիրքը կհարմարեցնի արտա­հերթ խորհրդարանական ընտրություններին։ Երկրորդը՝ կապահովենք, որ­պեսզի ընտրությունները լինեն մրցակ­ցային և մրցակցությունը լինի գաղա­փարների, ծրագրերի, ոչ թե դրամապա­նակների։ [b]Իսկ վարկանշային ընտրակարգը հանվա՞ծ է։[/b] Նախատեսվում է հանել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր