211652_close_icon
views-count89396 դիտում article-date 10:12 15-08-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են մարդատար Газель-ն ու Opel-ը. Opel-ն էլ տապալել է էլեկտրասյունը, գազատար խողովակի սյունն ու ցանկապատը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի փողոցում, բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Գ-ի վարած Opel-ի մակնիշի 36 AՍ 816 համարանիշի և Զորակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վիրաբ Գ-ի վարած ГАЗ 32213 մակնիշի 3526 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուչս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել բնակչի ցանկապատին, ճանապարհին տեղադրված էլեկտրասյանն ու գազատար խողովակի հենասյանը, տապալել դրանք և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Սահակ Ավետիսյանի ու Հայկ Մեծոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, մեքենան էլ ԱՊՊԱ չի ունեցել, իսկ Opel-ի վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր