2855 դիտում
20:06 14-08-2019
Բազմիցս դիմել ենք վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, բայց չեն արձագանքել․ «Սանիթեք»-ը ասուլիսով կանդրադառնա Փաշինյան-Մարության հանդիպմանը
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա աշխատանքային քննարկմանը, որն ուղիղ եթերով հեռարձակվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Անդրադառնալով այդ քննարկումներին, «Սանիթեք»-ը հայտարարում է.
««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:
Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:
Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»:
Նմանատիպ նյութեր
5223 դիտում
09:24 21-09-2018
Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով «Փաստ»
Այս բաժնից
157 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
688 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան