2166 դիտում
14:43 28-04-2022
Բազմիցս խմել ենք ուսուցիչների կենացը, բայց դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է. նույնը եղել է բանակում. Փաշինյան
Մենք բոլորս բազմիցս հոտընկայս խմել ենք մեր ուսուցիչների կենացը, բայց իրականության մեջ մեր դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է, ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը պակասել է: Այս Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնը, իմիջիայլոց, տեղի է ունեցել բանակում: Հետաքրքիր է, որտեղ մենք մի բանի կենացը խմում ենք, իրականության մեջ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Առաջիկայում մենք զինվորական կրթության ոլորտում էլ շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, առաջիկա նիստերից մեկում խոսակցություն կունենանք նաեւ այս թեմայով»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար, եթե դրան ավելանան կամավոր ատեստավորման հավելավճարները եւ տարակարգերից եկող վճարը, աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հավելել է, որ ատեստավորված ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ, քանի որ եթե նույնիսկ նա 30 տոկոս հավելավճար ստանա, ապա այն կազմում է 260 հազար դրամ:
Որոշումն ուժի մեջ էմտնում մայիսի 1-ից, և ատեստավորված ուսուցիչները բարձրացված աշխատավարձը կստանան հունիսին:

Նմանատիպ նյութեր
8888 դիտում
19:23 13-01-2015
«Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր». Aravot.am
Այս բաժնից
889 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
556 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը