1588 դիտում
21:36 14-08-2019
ԱՀ պետնախարարն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոննա Պողոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համալսարանի և Արցախի կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության առկա ու նոր ուղղությունները:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը պետական նախարարին է ներկայացրել տաղանդավոր երիտասարդներին աջակցելու, տնտեսության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստելու, Արցախի պետական համալսարանի հետ հետազոտական ծրագրեր իրականացնելու առաջարկներ:
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել Արցախի կառավարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության բարձր մակարդակը և հայտնել կառավարության աջակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3405 դիտում
16:05 27-10-2018
Արցախի պետնախարարն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին
2509 դիտում
16:15 23-07-2018
Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը
Այս բաժնից
571 դիտում
22:37 06-05-2024
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
499 դիտում
20:42 06-05-2024
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին