2506 դիտում
16:15 23-07-2018
Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը: Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։
Ողջունելով հյուրերին Արցախում՝ Գ․ Մարտիրոսյանը կարևորել է սննդի և գյուղատնտեսական անվտանգության ոլորտներում Արցախի և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը։ Ի պատասխան պետնախարարի դիտարկման՝ Գ․ Ավետիսյանը հավաստիացրել է, որ պատրաստ են ցանկացած հարցում աջակցել արցախյան գործընկերներին, այդ թվում՝ որպես հեռանկարային միջոց դիտարկելով Արցախից դուրս տեղական կադրերի վերապատրաստման, ինչպես նաև Արցախում վերջիններիս կարողությունների բարձրացման նպատակով համապատասխան դասընթացաշարերի կազմակերպումը։ Գ․ Մարտիրոսյանը ողջունել է այս առաջարկը՝ հիմնավորելով, որ արցախյան համապատասխան պետական աշխատակիցների հետևողական կատարելագործման աղբյուրը ՀՀ-ից է, որի հետ Արցախը կազմում է մեկ միասնական տնտեսական գոտի, ինչն է՛լ ավելի առարկայական է դարձնում համագործացկության անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև օրախնդիր հանդիսացող այնպիսի հարցեր և դրանց լուծման տարբերակներ, որպիսիք են Քաշաթաղի շրջանի և Սյունիքի մարզի տարածքներում արածող խոշոր
Նմանատիպ նյութեր
2100 դիտում
20:54 01-06-2019
Արցախի պետնախարարն ընդունել է Աբխազիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը
2044 դիտում
22:44 18-10-2019
Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի պատվիրակությանը
Այս բաժնից
682 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից
457 դիտում
18:26 02-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ
460 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա