Օդանավակայանում կորցրած թանկարժեք նկարը վերադարձվեց տիրոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում գտել են Արարատ լեռան պատկերով թանկարժեք կտավ:
Ոստիկանության միջոցառումներով ճշտվել է պատկանելիությունը և նկարը վերադարձվել է տիրոջը: