ՀՀ Կառավարությունը մտադիր է պետական գանձարանի թանկարժեք մետաղներն և թանկարժեք քարերն աճուրդի հանել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ Կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում (պետական գանձարանում) առկա արժեքների մի որոշ մասը բաց աճուրդով վաճառելու մասին հարցը:
Այս մտադրությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ դրանց «պահպանումը ոչ արդյունավետ» է։ Նման մտադրություն կառավարությունը ունեցել է նաև նախկինում, բայց չի իրականացրել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։