211652_close_icon

Ֆիլիպե Կոուտինյոյի ներկայացուցիչները ժամանեցին Փարիզ

views-count2079 դիտում article-date 19:59 13-08-2019
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ներկայացուցիչներն այսօր ժամանեցին Փարիզ: Մեծ հավանականությամբ, նրանք բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցություններ են վարելու ՊՍԺ-ի հետ: Ավելի վաղ Փարիզ էին եկել «Բարսելոնայի» ներկայացուցիչները, որպեսզի նրանք էլ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարեն: Նշվում է, որ Ֆրանսիա են մեկնել «Բարսելոնայի» տեխնիկական քարտուղար Էրիկ Աբիդալը, փոխնախագահ Խավիեր Բորդասը և գործակալ Անդրե Կյուրին: Սակայն գործարքը կարող է չկայանալ, քանի Կատարից ՊՍԺ-ի ղեկավարությանը հրահանգել են Նեյմարի համար պահանջել 250 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր