Սերժ Թանկյանը հանդիպել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենի հետ
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:
Լուսանկարը հրապարակված է «Իմ քայլը» հիմնադրամի «Instagram»-ի էջում՝ հետևյալ գրառմամբ. «Լավագույն գաղափարները ծնվում են սեղանի շուրջ»:
Հովհաննես Ղազարյանն ու Սերժ Թանկյանը հանդիպմանը քննարկել են ապագա քայլերն ու առաջիկա անելիքները: