211652_close_icon

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև հուշագիրր է ստորագրվել

views-count1177 դիտում article-date 19:18 09-02-2025
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կատարի սոցիալական զարգացման և ընտանիքի հարցերով նախարար Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմիի, նախարարության աշխատակիցների և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» լիազորված գործադիր տնօրեն Խալիդ Ալ Քուվարիի հետ քննարկել է նրանց գործունեությունը և քաղաքացիական հասարակության դերը Կատարում՝ հասարակության տարբեր խմբերին աջակցելու շրջանակում, ինչպես նաև անդրադարձել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։ Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

««Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև ստորագրվեց հուշագիր, որի հիման վրա շուտով վերջինիս հովանու ներքո գործող 8 կենտրոնների հետ կստորագրվեն համագործակցության համաձայնագրեր։ Դա սկիզբ կդնի ավելի գործնական քայլերի, համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման»,- նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր