Ծխախոտային համաճարակը այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններց մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։ Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինն ավելի է 50 տոկոսով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաև, այսպես կոչված, պասիվ ծխողները, ում ներկայությամբ պարբերաբար ծխում են և հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28 տոկոսը «սիգարետի ծխի գրոհի» արդյունք է։
Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը խիստ վնասակար է, իսկ 50-ը՝ քաղցկեղածին։ Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի»,- գրել է պատգամավորը։