Դատարանը պարտավոր է կասեցնել ռազմականան գործողությունների համար Արցախ մեկնողների դատական վարույթները. Արա Զոհրաբյան
ՀՀ փաստբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր Facebook-յան էջում խորհդատվություն է ներկայացրել Արցախ մեկնող ՀՀ քաղաքացիների համար:
Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում։
Ոստի, Արա Զոհրաբյանն առաջարկում է՝ եթե Արցախ մեկնողը դատական վեճի մեջ է որպես պատասխանող, ապա գործի վարույթը կարելի է կասեցնել։
Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև վարկառու պատասխանողները, եթե մասնակցում են ռազմական գործողություններին։