5423 դիտում
23:04 12-08-2019
Փաշինյանը Գյումրիում 3-ժամյա ուղիղ եթերում գովազդում էր նախորդ իշխանությունների կատարած աշխատանքը և նրանց բացած օբյեկտները. քաղաքագետ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/08/12/Hambaryan/3069644?fbclid=IwAR1eczWguebiUNMQ_EJ30cKLaZpH7Vb6Xg4ANJgUiafxNWo0YWj0Yd7ResY]Tert.am[/url]-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում 3-ժամյա ուղիղ եթերն անելով, մեխանիկորեն գովազդում էր նախորդ իշխանությունների կատարած աշխատանքը, ինչպես նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կողմից Գյումրիում բացված օբյեկտները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը: «Օրինակ՝ պարոն Փաշինյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ այցելեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան և ուղղակի իր հիացմունքն արտահայտեց այդ ռեստորանի տեսքի, ճաշակով ձևավորված լինելու հանգամանքի հետ կապված»,- նկատեց Գագիկ Համբարյանը: Քաղաքագետը, անդրադառնալով 2016 թ. պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրիին տրամադրվող վարկային միջոցների դեմ քվեարկությանը, նշեց. «Վարչապետը պետք է պարզաբանի, թե ինչու էր այն ժամանակ դեմ քվեարկում, իսկ հիմա մեծ ուրախությամբ այդ նույն փողոցներով քայլում է, գովազդում է Գյումրին»:
[b]- Պարո´ն Համբարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-11-ին Գյումրիում էր և այցի վերջին օրը ֆեյսբուքյան մոտ 3-ժամանոց ուղիղ եթերով ներկայացնում էր Գյումրին, քաղաքի զբոսաշրջային կենտրոնները: Որպես գյումրեցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այս քայլին:[/b]
- Ես շատ ուրախ եմ, որ պարոն վարչապետն իր հանգստյան օրը տրամադրեց Գյումրին գովազդելուն, ես ինքս շատ ողջունում եմ բոլոր այդպիսի դրսևորումները: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է. ինքս, ողջունելով վարչապետի այս քայլը, միաժամանակ կցանկանայի, որ պարոն վարչապետն այս գովազդի ընթացքում նաև ներկայացներ գոնե այն ծրագրերը, որոնք իրականացվել են իր կառավարության օրոք, իսկ այդպիսիք չկան: Խնդիրը դա է: Իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ապացուցեց, որ մեկուկես տարի լինելով ՀՀ վարչապետ, ինքը կարողացավ Գյումրիի համար անել այն, ինչը շատ դեպքերում չէին արել շատ-շատ այլ ղեկավարներ: Գյումրիում Հայաստանի 2 ղեկավարների են, այսպես ասած, «բարիով» հիշում՝ Ռոբերտ Քոչարյանին և Կարեն Կարապետյանին: Ռոբերտ Քոչարյանը Լինսի հիմնադրամը բերեց Գյումրի և ամբողջությամբ վերականգնեց ենթակառուցվածքները՝ գոնե քաղաքի կենտրոնական փողոցներն ամբողջությամբ վերականգնված են եղել, ինչպես նաև բնակարաշինության ծրագիր իրականացրեց, որով տասնյակ հազարավոր անօթևաններ ստացան բնակարաններ: Եվ Կարեն Կարապետյանը քաղաքի կենտրոնի Ռուսթավելի փողոց վերականգնեց և դարձրեց Գյումրիի այցեքարտերից մեկը, նաև իր օրինակով, իր կապերի շնորհիվ կարողացավ բազմաթիվ ներդրողների բերել Գյումրի: Պարոն Փաշինյանն արդեն 1 տարի 3 ամիս է ՀՀ ղեկավար, ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ իր ղեկավարած կառավարությունն ինչ է արել, որ Գյումրիում իրագործվեին ներդրումային ծրագրեր: Ինչ-որ ներդրողներ այս կառավարության, պարոն Փաշինյանի հորդորով կամ բանակցությունների շնորհիվ Գյումրիում ներդրումներ արե՞լ են: Սա է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով 3-ժամյա ուղիղ եթերն անելով՝ մեխանիկորեն գովազդում էր նախորդ իշխանությունների կատարած աշխատանքը, ինչպես նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կողմից Գյումրիում բացված օբյեկտները: Օրինակ՝ պարոն Փաշինյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ այցելեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան և ուղղակի իր հիացմունքն արտահայտեց այդ ռեստորանի տեսքի, ճաշակով ձևավորված լինելու հանգամանքի հետ կապված:
- [b]Վարչապետի այս ուղիղ եթերից հետո համացանցում տարածվեց նախորդ գումարման ԱԺ-ի քվեարկություններից մեկի արձանագրությունը: 2016 թ. կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 23 միլիոն եվրո վարկային միջոցներ ներգրավելու հարցը, որով պետք է Գյումրու ճանապարհները վերակառուցվեին: ԱԺ-ում այս նախագծին դեմ էր քվեարկել 4 պատգամավոր, որոնցից մեկը «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:[/b]
- Նախ պետք է մի փոքր նախապատմությունը հիշեցնեմ: Լինսից հետո սա Գյումրիում լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքների երկրորդ փուլն էր, մինչ այս վարկային միջոցների ներգրավումը, Գյումրին Լինսից հետո նման մասշտաբի ճանապարհների նորոգում և կառուցում չէր տեսել: Այդ ծրագիրն ընդունվեց 2015 թ. դեկտեմբերի սկզբին, իսկ դրա վավերացումը տեղի էր ունեցել 2016 թ. փետրվարին, և այո, պարոն Փաշինյանն իսկապես այդ քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել: Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը մշտապես այդ ժամանակ իր հոռետեսությունն է արտահայտել խոշոր ֆինանսական ինստիտուտներից վարկով գումար վերցնելուն: Նա միշտ հայտարարում էր, որ այդ գումարները ոչ արդյունավետ են ծախսվում, դրանք թալանվում են, գրպանվում են իշխանությունների կողմից, դրանք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բառերն են: Եվ մեխանիկորեն այդ իսկ ոգով էլ առաջնորդվելով՝ պարոն Փաշինյանը դեմ էր քվեարկել: Բայց հենց հիմա Գյումրիում իրականացվող լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքները, որոնք սկսվել են 2017 թ. վերջից և շարունակվում են մինչև հիմա, այդ ծրագրից ստացված գումարներով է, որի դեմ քվեարկել է պարոն Փաշինյանը: Հիմա թե ինչպես է գնահատում պարոն Փաշինյանը իր քվեարկությունը և արդյոք փոշմանել է, թե ոչ, այդ հարցով կարելի է դիմել նրան, թող ինքն էլ պարզաբանի, թե ինչու էր այն ժամանակ դեմ քվեարկում, իսկ հիմա մեծ ուրախությամբ գալիս և այդ նույն փողոցներով քայլում է, գովազդում է Գյումրին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/12/Hambaryan/3069644?fbclid=IwAR1eczWguebiUNMQ_EJ30cKLaZpH7Vb6Xg4ANJgUiafxNWo0YWj0Yd7ResY]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
989 դիտում
16:52 26-06-2015
Գիշերը ավտոտնակի դուռը բացած և այնտեղից գողություն կատարած անձանց հայտնաբերեցին
2288 դիտում
11:57 15-01-2019
Նիկոլ Փաշինյանը՝ ներկա և նախորդ իշխանությունների տարբերության և արձանագրված փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1129 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1231 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1429 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ