211652_close_icon
views-count105126 դիտում article-date 23:31 29-09-2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ այս օրերին 24-ժամյա ռեժիմով են աշխատում նաև ճանապարհային ոստիկանները. նրանց աշխատանքը նույնպես պետք է գնահատել ըստ արժանավույն

Սետեմբերի 27-ի վաղ առավոտվանից թուրք-ադրբեջանական տականքի կողմից Արցախի Հանրապետության, իսկ երեկվանից արդեն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների ու ազգաբնակչության նկատմամբ իրականացված չհայտարարված պատերազմի արդյունքում ուժեղացված ծառայության են անցել նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ճանապարհային ոստիկանները: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություներով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոտիկանության գնդապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ինչպես ոստիկանությունը, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը, անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի ու նույն վաշտերի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները ոչ միայն ուղեկցումներ են կատարում Հայաստանից Արցախ, այդ թվում՝ Սյունիքի ու Սոթք- Քարվաճառի հատվածներից, նաև պահպանում են վարորդների անվտանգությունը, քանի որ գաղտնիք չէ, շատ կամավորներ ժամ առաջ ցանկանալով հասնել Արցախ՝ փորձում են գերազանցել սահմանված արագությունը: ՃՈ ծառայողները որոշ հատվածում էլ կարողանում են մեծ դժվարությամբ կատարել ուղեկցումները, քանի որ ամեն պահի հակառակորդ ճիվաղը հրետակոծության տակ կարող է առնել ճանապարհով երթևեկող խաղաղ բնակչությանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի կարգարդրությամբ, աշխատանքների հսկողությունը դրված է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի վրա: Երևանում այն դրվել է Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի վրա: Պետք է երախտիքի խոսքեր ուղղել Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողներին՝ հրամանատար Գրիգոր Պողոսյանին, դասակի հրամանատարներ Մառլեն Սարգսյանին, Կարապետ Հարությունյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րրդ վաշտի 1-ին, 2-րդ, 3-րդ դասակների ծառայողներին, հրամանատար Վաչե Մալաքյանին, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանին, Լևոն Միքայելյանին, Լյովա Սիմոնյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողներին, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանին, դասակի հրամանատարներ Տիգրան Քոթանջյանին, Սարգիս Բագրատյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողներին, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանին, դասակի հրամանատարներ Վաչագան Ոսկանյանին, Կարեն Աբազյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողներին, հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանին, դասակի հրամանատարներ Արման Սուքիասյանին, Արարատ Նազարյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողներին, հրամանատար Գեղամ Մարգարյանին, դասակի հրամանատարներ Կարեն Օհանյանին և Արմեն Հարությունյանին: Նշված անձինք նույնպես արժանի են գնահատանքի:

Նմանատիպ նյութեր