211652_close_icon
views-count1600 դիտում article-date 22:38 12-08-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին

Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:

Նմանատիպ նյութեր