1341 դիտում
21:22 18-03-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կառավարչի տեղակալին
Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին:
Ողջունելով ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարևորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծեցին Հայաստանի զարգացման օրակարգի և դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Մնացականյանին հանձնվեց ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների նամակը՝ Դմիտրի Մարյասինին Հայաստանում ՄԱԶԾ համակարգող նշանակելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
958 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան