«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Լոնդոնի «Արսենալին»:
«Սենթ Ջեյմս Պարկ»-ում կայացած խաղում հաղթական գնդակը 58-րդ րոպեին խփեց «Արսենալի» գլխավոր հարձակվող և ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին:
Երկրորդ տուրում «Արսենալը» օգոստոսի 17-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Բերնլիին»: