211652_close_icon
views-count141224 դիտում article-date 23:45 10-08-2019

Հարություն Մնացականյան. Մկրտիչ Արզումանյանի վրա հարձակումը տեսա, մի բան մտքովս եկավ

Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մկրտիչ Արզումանյանի վրա հարձակումը տեսա, մի բան մտքովս եկավ։ Մեր ազգը գրեթե վախ չունի։ Մեր ազգի «կարկառուն ներկայացուցիչները» չեն վախենում, որ Սևանի էկոհամակարգը խայտառակ վիճակում է, չեն վախենում, պայքարում, որ անտառները այլանդակ ձևով կտրում գողանում են 12%-ից հասցնելով 8%-ի, որը կարող է բերել անապատացման, չեն վախենում էս հանքարդյունաբերության պատճառով ծանր մետաղների արտահոսքից, որը շրջակա միջավայրն է ապականում, չեն վախենում էս երկիրը ղեկավար պաշտոններ զբաղեցնող դիլետանտների կողմից հնարավոր ձախողումներից, չեն վախենում հարբած, լակած խախտումներ անելուց, չեն վախենում թունավոր սնունդ ուտելուց, որոնց պատճառով ամեն 100000 մարդու հաշվով 400-ը քաղցկեղով հիվանդ է, չեն վախենում մշակույթի ապականվող ու անդունդը գլորվող վիճակից, որի հետևանքներն արդեն զգում ենք, չեն վախենում եթերով էս այլանդակ սերիալներից բխող հետևանքներից, չեն վախենում փողոցները չթույլատրված մասերով հատելուց, գյուղատնտեսական հողերի դեգրադացումից, չեն վախենում երկում խայտառակ վատ կրթության որակից, որից բխում է վատ բժշկությունը , չեն վախենում իրենց շենքում բալկոն առաջ տվողներից, ավելի ճիշտ առաջ տված բալկոններից, տանիքի մի քիչ էլ բարձրացրած ապօրինի(կամ թեկուզ թույլտվության ստացած) շինություններից սեյսմակայունության խախտման հետևանքով որևէ դեպքի ժամանակ բխող ծանր հետևանքներից։ Չեն վախենում աջ ու ձախ բնությունը աղտոտելուց, ռաբիզի գրոհից ծայրաստիճան ճաշակի գահավիժումից բայց վախենում են գեյերից։ Մեր ազգը վախենում է միմիայն գեյերից։ Գեյն է երևի էս երկիրն էսպես պղծել, անխնա թալանել, ապականել, փչացրել, այ վերևում էսքան թվարկածներս ջհանդամ, բայց գեյը, այ հենց իրենք իրենք են էս երկիր քանդողները, քանի՞սը կլնեն, մի 500, 1000, 1500, 5000, քանի՞սը, թող լինեն 30 000։ Երբ մարդ ոչինչ չունի որպես դրոշակ թափահարելու, ոչ մի արժանիք, ստիպված սկսում են կեղծ բարոյական արժեքները թափահարել։ Էսքան դատարկ, պաթետիկ ու կեղծ։ Կամ բռնության դեմ պայքարը ինչու՞ եք բերում կապում ԼԳԲՏ-ի հետ էլի, ինձ էնքան հետաքրքիր է, մեկդ բացատրեք»։

Նմանատիպ նյութեր