Տանզանիայում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է ողջ-ողջ այրվել
Տանզանիայի արևելքում գտնվող Մորոգորո քաղաքում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, հայտնում է [url=https://www.thecitizen.co.tz/news/Tanzania--60-people-confirmed-dead-after-petroleum-lo/1840340-5230384-harv6gz/index.html]The Citizen[/url]-ը՝ ոստիկանությանը հղումով:
Բենզատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով վառելիքը սկսել է թափվել մեքենայից: Մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջը՝ վառելիքը հավաքելու: Այդ ժամանակ էլ պայթյուն է եղել:
Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ բենզատարի շուրջը հավաքվածներից մեկը սկսել է ծխել, ինչի հետևանքով էլ տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են: