211652_close_icon
views-count1492 դիտում article-date 12:53 04-09-2016

Աֆղանստանում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով 50 մարդ է զոհվել. կան տասնյակ վիրավորներ

Աֆղանստանի հարավում՝ Քաբուլ- Քանդագար ավտոճանապարհին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ուղևորատար ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով հրեդհ է բռնկվել, ինչը մեծացրել է զոհերի թիվը, քանի որ կրակի պատճառով ուղևորները արգելափակված են եղել ավտոբուսում: Նշվում է, որ զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ: Տուժածներից շատերի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:

Նմանատիպ նյութեր