ՃՏՊ՝ Տանզանիայում․ զոհվել է ավելի քան 30 մարդ
Տանզանիայի հյուսիս֊արևմուտքում 2 ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Բախման պատճառները դեռ անհայտ են։ 10֊նյակ ուղևորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ ՃՏՊ֊ը տեղի է ունեցել Բուտիամա քաղաքի մերձակայքում։
Ինչպես նշում է գործակալությունը, Տանզանիայում ավտովթարներ հաճախակի են գրանցվում։