211652_close_icon
views-count4031 դիտում article-date 09:57 10-08-2019

Վրաստանում ավարտվեցին ՆԱՏՕ-ի Agile Spirit- 2019 զորավարժությունները

Վրաստանում երեկ ավարտվեցին ՆԱՏՕ-ի «Agile Spirit- 2019» զորավարժությունները: Փակման արարողությանը վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ նման զորավարժությունները ավելի իրական են դարձնում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ «Վրաստանը, որպես անկախ ժողովրդավարական երկիր կողմնորոշված է խաղաղության ամրապնդմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և պետականության զարգացմանը: Մենք այդ կուրսից չենք շեղի: Մեր ուղին հավասարապես անհրաժեշտ է Վրաստանին և իր միջազգային գործընկերներին, որովհետև խաղաղությունն ու կայունությունը, անվտանգ միջավայրը այսօր անհրաժեշտ է ոչ միայն առանձին մեկ երկրի, այլ ամբողջ աշխարհին», - Վրաստանի «Օրֆոլո» ռազմական փորձադաշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների փակմանը ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զորավարժություններն անցկացվել են հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 9-ը։ Այս տարի զորավարժություններին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից ավելի քան 3000 զինվորներ: Միջազգային զորավարժություններն անցկացվել են ԱՄՆ-ի ԶՈՒ եվրոպական և Վրաստանի ՊՆ հրամանատարության ղեկավարության ներքո։

Նմանատիպ նյութեր