Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit-2016 զորավարժությունները
Վրաստանում այսօր ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit-2016 բազմազգ զորավարժությունները, որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 1-ին, հաղորդում է apsny.ge-ն։
Զորավարժություններն անցկացվել են Սամցխե-Ջավախեթիի Օրֆոլո պոլիգոնում, որոնց մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Թուրքիայի զինվորականները։
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վախթանգ Կապանաձեն։
Զորավարժություններն անցկացվել են 2 փուլով՝ հրամանատարա-շտաբային՝ Օրֆոլոյի զորավարժարանում և դաշտային՝ Վազիանի զորավարժարանում։