1899 դիտում
23:26 09-08-2019
Երկուշաբթի հաղորդում կներկայացնենք BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ, այս երևույթի շահառուն բոլորս ենք. Ռուբեն Մելիքյան. tert.am
«Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը չի փոխել իր կարծիքը և շարունակում է պնդել BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։
Նա [url=https://www.tert.am/am/news/2019/08/09/Ruben-meliqyan/3068146?fbclid=IwAR0fnQ989DZgxlJKikWjH0LRfyr0OownLVrhG5vq1KvGACWpvwVDdg4QFZQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ պետք է իրականացվի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նյութերի նախապատրաստություն կամ քրեական գործի հարուցման շրջանակում ստուգում:
«Պետք է պարզվի՝ արդյոք առկա է հանցակազմ, թե ոչ: Մեր պետությունը, իրավական համակարգը պաշտոնապես իր գնահատականը պետք է տա այդ փաստին»,- ասաց նա:
Մելիքյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ, «եթե քրեական գործ չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու են հանցագործության մասին գրավոր հաղորդում», բայց տեղեկացրեց, որ դեռևս հաղորդումը չեն ներկայացրել:
«Չեմ համարում, որ մենք ենք այդ երևույթի միակ շահառուն, այս երևույթի շահառուն բոլորս ենք: Մենք ընդամենն այդ բոլորից մեկն ենք, որ հանձնառություն ենք ստանձնել, որ եթե չլինի, ապա մենք կլինենք: Այն բանից հետո, որ դատախազությունը որոշակի տեղեկություններ հրապարակեց, դրանք վերլուծելու կարիք կա: Ավելին՝ այսօրվա մեր լրահոսը բավական «հետաքրքիր» փաստեր էր պարունակում՝ նույն քրեական գործից որոշակի նյութեր»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/09/Ruben-meliqyan/3068146?fbclid=IwAR0fnQ989DZgxlJKikWjH0LRfyr0OownLVrhG5vq1KvGACWpvwVDdg4QFZQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
15969 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
2868 դիտում
16:00 27-09-2020
«Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու». Արթուր Ալեքսանյան
1615 դիտում
14:00 30-09-2023
Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
562 դիտում
23:57 07-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
589 դիտում
23:45 07-05-2024
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
778 դիտում
23:21 07-05-2024
Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը